15:50 | 21.07.11 | Նորություններ | 1900

Apple-ը մի շարք նորույթներ է ներկայացրել

Երեւան/Մեդիամաքս/. Ժամանակակից պրոցեսորների շնորհիվ նոր MacBook Air-ը եւ Mac mini-ն մինչեւ երկու անգամ արագ կաշխատեն: 

Բացի Mac-ի տեսականու թարմացումից, Apple-ը ներկայացրել է նաեւ Thunderbolt տեխնոլոգիայով աշխարհում առաջին մոնիտորը: Ինչ վերաբերում է սովորական  MacBook-ի, ապա այն, ինչպես գրում է Cnews.ru-ն, ըստ ամենային, հանվել է արտադրությունից: 

Apple-ը նաեւ Mac OS X Lion նոր օպերացիոն համակարգի բեռնման հնարավորություն է ընձեռել:

ԱՄՆ-ում նոր MacBook Air-ի գները սկսվում են  $999-ից (11,6-դյույմանոց դիսփլեյ) եւ $1299 (13,3-դյույմանոց դիսփլեյ): Apple-ը նաեւ իր ամենաէժան համակարգիչն է թարմացրել` Mac mini, որի նորացված տարբերակի գինը սկսվում է $599-ից: 

Նոր MacBook Air-ի եւ Mac mini-ի վաճառքներն ԱՄՆ-ում կսկսվեն հուլիսի 21-ից, իսկ նոր մոնիտորը վաճառքում կհայտնվի 2 ամսվա ընթացքում: 

Apple վեբ-կայքի թարմացումից հետո ապրանքատեսակների ցանկից դուրս է հանվել MacBook-ը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է վաճառքից հանել այդ նոութբուքը` փաստորեն նրան փոխարինել է նոր Air-ը, որի հիմնական կոնֆիգուրացիան հասանելի է MacBook-ի գնով, սակայն ունի SSD եւ մետաղական կորպուս: