15:46 | 19.07.11 | Նորություններ | 1584

Ներկայացվել է Android համակարգի հիման վրա գործող ժամացույց

Երեւան/Մեդիամաքս/. Իտալական Blue Sky Srl ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին` Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող ձեռքի ժամացույցը: Ժամացույցը սմարթֆոնների եւ պլանշետների համար որպես «արբանյակ» է օգտագործվում:  

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պլանշետային համակարգչին կամ հաղորդալարին միանալով` դրանցով կարելի է RSS, սոցցանցերի հաղորդագրություններ կամ SMS-ներ կարդալ: Գոյություն ունի նաեւ ձայնային կապ: