11:37 | 19.07.11 | Նորություններ | 3367

    “Ապահով ցանց” ծառայությունն այժմ հասանելի է “ՄՏՍ կոնեկտ” սակագնային պլանների բոլոր բաժանորդների համար

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ “Ապահով ցանց” ծառայությունը հասանելի է “ՄՏՍ կոնեկտ” սակագնային պլանների եւ 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բոլոր բաժանորդների համար:
     
    “Ապահով ցանց” ծառայությունը թույլ է տալիս անվճար օգտվել աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: