16:26 | 13.07.11 | Նորություններ | 2314

Nokia-ն $127 մլն կծախսի Windows սմարթֆոնների առաջխաղացման համար

Երեւան/Մեդիամաքս/. Nokia ընկերությունը պատրաստվում է հոկտեմբերին ծավալուն արշավ անցկացնել իր բջջային ОС Windows Phone 7-ի հիման վրա աշխատող սմարթֆոնների առաջխաղացման նպատակով:

Նոր մարքեթինգային արշավի բյուջեն $127 մլն կկազմի, հայտնում է Cnews-ը` վկայակոչելով Marketing Magazine-ը:

Արշավի շնորհիվ Nokia-ն մտադիր է Symbian-ի հիման վրա հեռախոսների արտադրողից  դառնալ մի ընկերություն, որն առաջին հերթին իր սմարթֆոններում Windows Phone  կօգտագործի: Գովազդային արշավի անցկացումը պետք է համընկնի Microsoft բջջային օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող Nokia-ի կողմից առաջին սարքի գործարկման հետ, որը հայտնի է Sea Ray կոդային անվանմամբ: