09:45 | 13.07.11 | Նորություններ | 3667

«Նորարարությունների համաշխարհային վարկանիշում» Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից եւ Վրաստանից

Երեւան: Մեդիամաքս: “Նորարարությունների համաշխարհային վարկանիշ-2011”- ում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, առաջ անցնելով Վրաստանից եւ Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, սկսած 2007թ.-ից` աշխարհի ամենահայտնի բիզնես-դպրոցներից մեկը` INSEAD-ը, կազմում է “Նորարարությունների համաշխարհային վարկանիշը”:

Այս տարվա վարկանիշում ներկայացված են 125 երկրներ: Հայաստանը բարելավել է իր դիրքերը 2010 եւ 2009թթ. համեմատ, երբ համապատասխանաբար զբաղեցնում էր 82-րդ եւ 104-րդ տեղը:

“Նորարարությունների համաշխարհային վարկանիշ-2011”-ում Վրաստանը զբաղեցնում է 73-րդ, իսկ Ադրբեջանը` 88-րդ տեղը:

Ամենանորարար տնտեսությունների առաջին տասնյակում ընդգրկված են վեց երկրներ Եվրոպայից` (Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան), երկու երկիր` Ասիայից` (Հոնկոնգը եւ Սինգապուրը) եւ երկու երկիր Հյուսիսային Ամերիկայից` (ԱՄՆ եւ Կանադան):

Վարկանիշի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ`

http://www.globalinnovationindex.org/gii/GII%20COMPLETE_PRINTWEB.pdf :