14:04 | 11.07.11 | Նորություններ | 1898

LinkedIn-ը ԱՄՆ-ում երկրորդ ամենամասսայական սոցցանցն է դարձել

Երեւան/Մեդիամաքս/. Մասնագիտական LinkedIn ցանցը հունիսի այցելությունների քանակով գերազանցել է MySpace-ը եւ դարձել ԱՄՆ-ում երկրորդ ամենամասսայական սոցցանցը:

Ինչպես գրում է 3dnews.ru-ն, ռեսուրսի այցելությունների քանակը 33,5 միլիոն ունիկալ օգտվող է կազմել:

Երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերի միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ. LinkedIn-ին եւ MySpace-ին հաջորդող Twitter-ը 30,6 միլիոն այցելու է գրանցել: Իսկ առաջին եւ երկրորդի միջեւ տարբերությունը հսկայական կարելի է անվանել` Facebook-ը հունիսին ԱՄՆ-ում 160,8 մլն ունիկալ այցելու է ունեցել:

Ընկերության տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում վերջին ամսվա ընթացքում  Facebook-ի օգտագործողների թիվը 750 միլիոնի է հասել: