13:05 | 02.07.11 | Նորություններ | 2776

ԵՄ-ում իջեցվել են ռոումինգի սակագները

Հուլիսի 1-ից Եվրամիության բջջային կապի օպերատորները չեն կարողանա ռոումինգի սակագին սահմանել, որը կգերազանցի 35.5 եվրոցենտը (188 դրամ) ելքային զանգերի եւ 11 եվրոցենտը (58 դրամ) մուտքային զանգերի համար (առանց ԱԱՀ-ի):

Սակագների նոր “առաստաղները” սահմանված են Եվրահանձնաժողովի կողմից, որն արդեն մի քանի տարի իջեցնում է դրանք եւ հայտարարում է մինչեւ 2015-ը ռոումինգային եւ ներքին սակագների հավասարեցման մտադրության մասին:

Բջջային օպերատորների սակագների կարգավորումը ներդրվել է Եվրահանձնաժողովի կողմից 2007թ.-ին, ինչից հետո սակագների առավելագույն չափը տարեկան իջնում էր միջինը 6%-ով: