15:20 | 01.07.11 | Նորություններ | 3865

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի 2011թ. գլխավոր հովանավորն է

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) 2011 թվականի գլխավոր հովանավորն է եւ ընդհանուր առմամբ կհատկացնի 40 մլն դրամ:

    Ասյօր թենիսի միջազգային մրցաշարերի վերաբերյալ համատեղ մամլո ասուլիսով հանդես են եկել ՀԹՖ նախագահ Հարություն Փամբուկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

    Հուլիսին Հայաստանում անցկացվելիք Futures միջազգային չորս մրցաշարի համար առաջին անգամ սահմանվել է մրցանակային ֆոնդ: Մրցաշարերից մեկում խաղարկվելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գավաթը, որի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 9 մլն դրամ:
    Մյուս մրցաշարերի համար մրցանակային ֆոնդ են սահմանել նաեւ Ամերիաբանկը ($ 15.000) եւ Օրանժ թենիսի ակումբը ($ 15.000):

    Այս տարի Հայաստանում անցկացվելու է նաեւ միջազգային պատանեկան յոթ մրցաշար: