09:47 | 28.06.11 | Նորություններ | 3359

Հայաստանը չի դիմել Google-ին` բովանդակություն հեռացնելու խնդրանքով

Երեւան: Մեդիամաքս: 2010 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունը չի դիմել Google-ին` բովանդակություն հեռացնելու խնդրանքով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին վկայում են Google Transparency Report-ի տվյալները:

2010-ի հուլիսից մինչեւ դեկտեմբերը Թուրքիայի իշխանությունները 6 անգամ դիմել էին Google-ին` բովանդակությունն հեռացնելու խնդրանքով, եւ բոլոր դիմումները բավարարվել էին:

Google Transparency Report-ում բացակայում են տվյալներ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին:

Հաշվետվության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ անգլերենով եւ ռուսերենով հասանելի են այստեղ. http://www.google.com/transparencyreport: