15:47 | 27.06.11 | Նորություններ | 2848

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը մեկ տարում աճել է 18.6%-ով

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 18.6%-ով (շուրջ 390 հազար.)` 2011 թվականի մայիսի 31-ի դրությամբ կազմելով 2.51 մլն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ-ն, մեկ տարվա ընթացքում ՄՏՍ-ը Հայաստանում ցուցաբերել է աճի երկրորդ ամենամեծ դինամիկան Ուզբեկստանից հետո, որտեղ բաժանորդների աճը հաշվետու ժամանակահատվածում 23.6% է կազմել: 

Միաժամանակ, ընթացիկ տարվա մայիս ամսին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը նվազել 0.4%-ով: