14:10 | 21.06.11 | Նորություններ | 2598

Ucom-ի բաժանորդները ամառվա ընթացքում կստանան 2 Մբ/վ-ով ավելի արագ ինտերնետ

Հունիսի 21-ից մինչեւ ամառվա վերջ Ucom-ի ֆիզիկական անձ ինտերնետ-բաժանորդների կապի արագությունը կավելանա 2 Մեգաբիթ/վայրկյանով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Ucom-ի մամլո ծառայությունում, այսօրվանից ընկերության 1, 2, 3 եւ 4 Մբ/վ արագությունից օգտվողների մոտ կապի թողունակությունը ավտոմատ կերպով կավելանա 2 Մբ/վ-ով՝ առանց որեւէ հայտի լրացման եւ հավելավճարի:

2 Մեգաբիթ/վայրկյանով կավելանա նաեւ ընկերության “Երեքը մեկում” (IP-հեռուստատեսություն, հեռախոս եւ ինտերնետ) սակագնային փաթեթի բաժանորդների կապի թողունակությունը: