14:00 | 21.06.11 | Նորություններ | 2719

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է Samsung Galaxy S II

Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Samsung Galaxy S II սմարթֆոնը:

Սմարթֆոնն արժե 320000 դրամ, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Յունիբանկի համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:

Samsung Galaxy S II-ը գործում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով, իսկ Dual Core 1.2MHz հաճախականությամբ պրոցեսորի շնորհիվ այն ապահովում է մեծ արագություն ու ֆունկցիոնալություն: