13:57 | 20.06.11 | Նորություններ | 1748

ICANN-ը կորպորացիաներին թույլ է տվել իրենց դոմենային գոտիները բացել

Ինտերնետում անունների եւ հասցեների միջազգային կազմակերպությունը (ICANN) հավանություն է տվել վերին մակարդակի նոր դոմենային հասցեների գործարկմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով RBC-ն, այդպիսով խոշոր ընկերությունները կկարողանան դոմենային գոտիների անվանումների գրանցման հայտեր ներկայացնել, որոնք կհամընկնեն ընկերության կամ իր բրենդերի անվանումների հետ` արդեն սովորական դարձած ".com"-ի, ".org"-ի, եւ ".net"-ի օգտագործման փոխարեն:

Արդյունքում համաշխարհային ցանցում կարող են հայտնվել հետեւյալ դոմենային գոտիները. ".apple", ".toyota" ".bmw": Նման դոմենային գոտու գործարկումը ընկերություններին $ 185 հազար դոլար կարժենա:

ICANN-ի որոշումը վեցը տարիների բանակցությունների արդյունք է, եւ 26 տարի առաջ ".com"-ի հայտնվելու պահից խոշորագույն նորամուծությունը դոմենային անունների համակարգում: