18:15 | 15.06.11 | Նորություններ | 3022

Orange Գոտում, Վրաստանում եւ Թուրքիայում մուտքային զանգերի մեկ րոպեն կարժենա 55 դրամ

Ամառային արձակուրդներն արտերկրում անցկացնող բաժանորդների համար հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Orange Գոտու երկրներում, Վրաստանում եւ Թուրքիայում մուտքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի 55 դրամ:

Orange Գոտու մեջ են մտնում այն երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները` Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նար Mobistar-ը Բելգիայում:

Orange-ի բաժանորդները Orange Գոտում կարող են զանգահարել եւ զանգեր ընդունել 250 դրամ/րոպե սակագնով: Այս գոտում գտնվող բոլոր երկրներում ելքային կարճ հաղորդագրության արժեքն է 200 դրամ, իսկ մուտքային SMS-ներն անվճար են: