15:35 | 15.06.11 | Նորություններ | 3177

Հայաստանի կրթական հաստատություները կստանան նոր ինքնուսույցներ “Ռուս գրականություն եւ մշակույթ” շարքից

“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Ռուս գրականություն եւ մշակույթ” էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի հրատարակման ծրագրին աջակցելու մասին:  

Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից` սկսած 19-րդ դարից մինչ այսօր, իսկ երկրորդը` մշակութայինը ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:

“Հայալեզու դպրոցներում կրթությանն մակարդակի բարձրացման աջակցումը “Beeline հանուն պածառ ապագայի” մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարեւորագույն մասն է : Հայալեզու գրականության հետ մեկտեղ կարեւոր են նաեւ  օտար լեզուների եւ արտասահմանյան մշակույթի մասին գիտելիքները, որոնց ստանալու համար օգտակար են այսպիսի ժամանակակից ինտերակտիվ ինքնուսույցներ: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ շնորհիվ նման դասագրքերի աշակերտները եւ ուսանողները, հիմնական առարկաների հետ մեկտեղ հնարավորություն կունենան ուսումնասիրել լրացուցիչ նյութեր”,- նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2010թ-ի սկզբին որոշ քաղաքային եւ գյուղական կրթական հաստատություններ ստացան ռուսաց լեզվի  ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է “Ռուսական մշակույթի օջախ” հասարակական կազմակերպության կողմից` “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ: