11:06 | 09.06.11 | Նորություններ | 2994

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink-ի համատեղ ծրագրերի շնորհիվ 2 տարվա մեջ հաջողվել է փրկել 1000 նորածինների կյանքեր

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ եւ բրիտանական НПО BirthLink համատեղ ծրագրի իրագործման շնորհիվ երկու տարվա ընթացքում հաջողվել է փրկել 1000 նորածինների կյանքեր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նորածնային խնամքի ծրագիր իրականացնող ՎիվաՍել-ՄՏՍ եւ BirthLink այսօր Երեւանում կազմակերպել են կոնֆերանս:

Ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում Հայաստանի 11 ծննդատներ եւ 7 ծննդկան բաժանմունքներ ապահովվել են 359 մլն. դրամ /շուրջ$ 1 մլն./ ընդհանուր արժողությամբ նեոնատալ սարքավորումներով:

«Նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում: Այնուհանդերձ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ համապատասխան սարքավորումների առկայության եւ մասնագիտական ուսուցման դեպքում մահվան դեպքերի մեծ մասը կարելի է կանխել», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

BirthLink-ի տնօրեն Քերի Մելորը ասել է, որ այսօրվա կոնֆերանսը կնպաստի բժիշկների որակավորման աճին: «Մենք հրավիրել ենք Բրիտանիայի առաջատար բժիշկներ-նեոնատալոգներին, որոնք վարպետության դասընթաց կանցկացնեն հայ մասնագետների համար», - ասել է նա: