17:58 | 08.06.11 | Նորություններ | 2895

IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել կլոր սեղան

Երեւան/Մեդիամաքս/. IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել կլոր սեղան` ASNET-AM ցանցի, Orange, Arminco, Cornet, GNC alfa, Web եւ այլ պրովայդերների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են IPv6 արձանագրության ներդրման, գրանցված եւ գործարկված IPv6 հասցեների բլոկների առկայության, DNS ծառայության, HTTP եւ մի շարք այլ կարեւոր արձանագրությունների տարածման հարցերը:

Հայաստանի մի քանի պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ: