09:56 | 18.05.11 | Նորություններ | 3962

Android Market-ը հասանելի է Հայաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Orange տեղեկացնում է իր սմարթֆոնների եւ պլանշետների բաժանորդներին, որ Android Market-ն ամբողջությամբ հասանելի է Հայաստանում:

Android Market-ից հավելվածներ (applications) կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:

Orange-ն իր խանութներում ներկայացնում է Android օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սմարթֆոններ, այդ թվում` HTC, Samsung, Sony Ericsson, ինչպես նաեւ Samsung Galaxy Tab: