16:11 | 11.05.11 | Նորություններ | 3247

Orange-ի բաժանորդ Մանե Մելիքսեթյանը կմեկնի Կաննի կինոփառատոն

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Կաննի կինոփառատոնի մասնակցության 2 հոգու պատվավոր հյուրի ուղեգիր հանձնեց Orange-ի «Խոսենք» ձայնային ծառայության բաժանորդներից մեկին` Երեւանի բնակիչ, քսանամյա Մանե Մելիքսեթյանին:

Կաննի փառատոնի այս ուղեգիրն Orange-ը նախատեսել էր Orange Կինո ծառայությունից օգտվողների համար, ովքեր կինո կգնային ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում եւ իրենց տոմսի հատուկ հատվածը կգցեին «Կաննի» համար նախատեսված արկղերում: Մայիսի 10-ին Երեւանում եւ Գյումրիում տեղադրված արկղերը պաշտոնապես բացվեցին, եւ պատահականության սկզբունքով ընտրվեց մեկ տոմս:  

«Շնորհավորում ենք Մանեին այս հաջողության համար: Արկղից մենք դուրս բերեցինք 553 տոմս, եւ այս անգամ բախտը ժպտաց Մանեին, որը չնայած արդեն առիթ ունեցել էր օգտվելու Orange Կինո ծառայությունից, սակայն այս հատուկ ժամանակահատվածում միայն մեկ անգամ էր գնացել կինո դիտելու: Սա իսկապես կոչվում է «բախտը բերել»: Վստահ եմ, որ այս ճամփորդությունն անմոռանալի է լինելու նրա համար: Սիրով հանձնում եմ նրան այս նվերը եւ ցանկանում, որ ապագայում նույնպես նրան սպասեն մեծ ու փոքր անակնկալ հաջողություններ», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: