11:27 | 14.04.11 | Նորություններ | 4468

MegaPay-ը համագործակցում է ՀՀ ԱԳ նախարարության հետ

Երեւան/Մեդիամաքս/. “Մեգա Պանտեր” ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս MegaPay ապրանքանիշով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ հետ համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցության արդյունքում ՀՀ ԱԳՆ վարչական շենքի քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրվել է MegaPay վճարային համակարգի տերմինալ, որի միջոցով հյուպատոսական ծառայություններ ստացող քաղաքացիները կարող են տեղում կատարել պետական տուրքի վճարումները: Սա առավել հեշտացրել է քաղաքացիների սպասարկման ընթացակարգը:  

“MegaPay ընկերությունը, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից բոլոր տեսակի ծառայությունների վճարումն իրականացրել է 0% պահումով, առաջին անգամ սկսկել է համագործակցել նաեւ պետական մարմնի՝ ՀՀ ԱԳՆ հետ: Մեր կողմից կատարվել են սկզբունքային լուրջ փոփոխություններ համակարգի աշխատանքում, ներդրվել են նոր գաղափարներ եւ ծրագրային լուծումներ: Ծրագրի մատչելիության եւ պարզության շնորհիվ քաղաքացիներն առանց որեւէ դժվարությունների կարող են տեղում վճարել անհրաժեշտ պետական տուրքը”, - նշեց ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

Վճարումները կատարվում են պարզեցված եղանակով. անհրաժեշտ է  գլխավոր մենյուի մեջ ընտրել “Պետական տուրք” բաժինը, լրացնել համապատասխան դաշտերը, մուտքագրել պահանջվող գումարը եւ կատարել վճարում: Վճարումը կատարելուց հետո վճարողին կտրամադրվի աննդորագիր: Քանի որ սարքը մանրը չի վերադարձնում՝ պահանջվածից ավել վճարված գումարը կարելի է  փոխանցել վճարողի կողմից ընտրված բջջային հեռախոսահամարին: