09:37 | 14.04.11 | Նորություններ | 2646

“ՎիվաՍել-ՄՏՍ-ը” կրկնապատկել է ինտերնետի ծավալը երկու փաթեթների համար

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” կրկնապատկել է “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ” փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր ամիս հատկացվող գերարագ ինտերնետի ծավալը:

Նախկին 5ԳԲ-ի փոխարեն, որում հաշվարկվում էր թե ներբեռնվող եւ թե վերբեռնվող տվյալների ծավալը, այժմ տրամադրվում է առանձին 5ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման եւ 5ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

Նմանապես, “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+” փաթեթի բաժանորդները նախկին 10ԳԲ-ի փոխարեն ստանում են առանձին 10ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման եւ 10ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար: