16:22 | 08.04.11 | Նորություններ | 3258

Սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը

Երեւան: Մեդիամաքս: «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ապրիլի 7-ից սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամլո ծառայությունից, կայքի վարումը եւ տեխնիկական սպասարկումը իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: