16:44 | 31.03.11 | Նորություններ | 3482

Orange-ը առաջարկում է HTC սմարթֆոններ նոր գներով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից HTC Desire Z և Desire HD սմարթֆոններն Orange-ի խանութներում կվաճառվեն նոր գնով:

HTC Desire Z-ը նախկին 275'000 դրամի փոխարեն այսուհետ կարելի է գնել 239’000 դրամով, իսկ HTC Desire HD-ն 259’000դրամով, նախկին 299’000 դրամի փոխարեն:

Երկու սմարթֆոններն էլ վաճառվում են հատուկ մշակված սակագնային պլանների հետ միասին, որոնք ներառում են ամսական մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ 12 ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա բաժանորդներին խնայել 120,000-ից մինչև 336,000 դրամ մեկ տարվա ընթացքում` կախված սակագնային պլանից:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ HTC-ի այս երկու մոդելները վաճառվում են 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange-ի վաճառքի կետերում բաժանորդներին տրամադրվում է Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն: