16:33 | 30.03.11 | Նորություններ | 2966

    Orange TV` այժմ արդեն հեռուստածրագրով

    Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն այսօր գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս Orange Աշխարհ պորտալի Orange TV էջում ծանոթանալ շաբաթվա հեռուստահաղորդումների ծրագրին:

    Յուրաքանչյուր հեռուստաալիքի լոգոյի մոտ «բջջային հեռուստադիտողն» այսուհետ կարող է տեսնել, թե ինչ ծրագիր է եթերում տվյալ պահին, եւ ինչ է հաջորդելու:

    Բաժանորդները կարող են նաեւ WAP պորտալում ծանոթանալ հեռուստաալիքների հաղորդումների օրվա կամ շաբաթվա ցանկին: