16:55 | 16.03.11 | Նորություններ | 2821

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կշարունակի աջակցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին

Երեւան/Մեդիամաքս/. Երկրորդ տարին անընդմեջ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կհովանավորի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀՊՖՆ):

Այս մասին այսօր ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հանդես գալով ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ ասուլիսում:

“Արդեն երկրորդ տարին է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը օժանդակում եւ կանգնում է նվագախմբի կողքին: Դա արվում է մեր կորպորատիվ սոցիալական մտածելակերպի շրջանակներում, մենք հավատում ենք այսպիսի գործին եւ պետք է մտածենք վաղվա սերնդի արժեքային համակարգի մասին”, ասել է Ռալֆ Յիրիկյանը: