15:50 | 18.03.11 | Նորություններ | 6147

Orange-ը գործարկել է «արագության ստուգում» կայքը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը գործարկել է «արագության ստուգում» կայքը http://speedtest.orangearmenia.am/ հասցեով, որը թույլ կտա բոլոր այցելուներին չափել իրենց ինտերնետ կապի արագությունը: 

«Հարցը, որն ամենաշատն է հետաքրքրում ինտերնետի մեր բաժանորդներին, ինտերնետի արագությունն է: Ցանկանալով ընդառաջ գնալ նրանց ցանկություններին` մենք, ի հավելումն մոդեմներում ներառված արագության չամփան համակարգին, այժմ տալիս ենք հնարավորություն անկողմնակալ ու թափանցիկ կերպով չափել ինտերնետի արագությունը նաեւ մեր վեբ-կայքից: Այս պարագայում նրանք տեսնում են իրենց համակարգչի եւ Orange-ի սերվերի միջեւ կապի արագությունը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
 
Այսօրվանից Orange ցանցում ինտերնետի միացման արագությունը կարելի է չափել նաեւ www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երեւանը որպես արագության չափման վերջնական կետ, իսկ Orange-ը` որպես սերվեր: