15:14 | 11.03.11 | Նորություններ | 3257

“ԱրմենՏել”-ը սկսում է “Mail Հոսթինգ” ծառայության մատուցումը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարել է “Mail Հոսթինգ” ծառայության փորձնական-կոմերցիոն գործարկման մասին:

“ԱրմենՏել”-ի սերվերներում էլեկտրոնային փոստային ծառայությունը կազմակերպելու առաջարկից կարող են օգտվել ընկերության կորպորատիվ հաճախորդները: Մեկ փոստային արկղի սպասարկման ամսական բաժանորդային վճարը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

“Փոստային հոսթինգ ծառայության մեկնարկով “ԱրմենՏել”-ը կատարում է հերթական քայլը` միավորելով հեռահաղորդակցության զանազան ծառայությունները մեկ ընկերությունում: Փետրվարի սկզբին մենք սկսեցինք մատուցել կայքերի հոսթինգ ծառայությունն, իսկ այսօր արդեն հայտարարում ենք փոստային հոսթինգ ծառայության մեկնարկի մասին: Կապի ծառայությունների եւ լրացուցիչ առաջարկների ցանկի ընդլայնումը դարձնում են մեր ծառայություններն ավելի հարմարավետ եւ գրավիչ”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Mail Հոսթինգ” ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ որոշակի տիրույթ “ԱրմենՏել” ընկերության սերվերներում` փոստային արկղերի կազմակերպման համար: Ծառայությունը ներառումէ փոստային արկղի կառավարման զանազան միջոցներ, իսկ դոմենի անունը փոստային արկղի համար կարող է գրանցվել ցանկացած դոմեն գրանցողի կողմից: Էլեկտրոնային փոստի հասցեների քանակն անսահմանափակ է: Ծառայությունը ներառում է SMTP, POP3 եւ IMAP արձանագրությունների ապահովում, ինչպես նաեւ փոստային արկղի բովանդակության պահուստավորման հնարավորություն: