11:11 | 03.03.11 | Նորություններ | 2822
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է HSPA+ տեխնոլոգիայի շնորհիվ մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման մասին` առաջարկելով Երեւանի տարածքում մինչեւ 21.6 Մբիթ/վրկ ներբեռման արագություն ապահովող սարքեր:
Ներբեռնման` համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ եւ 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» եւ «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատանքներ է իրականացնում նաեւ մարզերում HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ:
Երեւանում մինչեւ 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող` HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչեւ 50 Մբիթ/վրկ եւ ներբեռնման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց:
«HSPA+ եւ LTE ցանցերի ստեղծման հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճռականությունը պայմանավորված է սպառողին բջջային լայնաշերտ ծառայությունների առավելություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու ցանկությամբ: HSPA+ ցանցին զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է նաեւ 4G ցանցը»,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: