13:47 | 23.02.11 | Նորություններ | 3342

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB-մոդեմը մինչեւ 14.4 Մբիթ/վրկ արագությամբ

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է նոր` «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB-մոդեմը` ներբեռնման մինչեւ 14.4 Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ (օգտագործման ընթացքում տվյալների փոխանցման փաստացի արագությունը պայմանավորված է նաեւ կոնկրետ տարածքում ցանցի թողունակությամբ):

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են օպերատորի մամուլի ծառայությունում, սարքի արժեքն է 30 000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» մոդեմը տրամադրվում է անվճար: