“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
10:37 | 17.02.11 | Նորություններ | 3186
Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների համար կազմակերպել է նախագծերի կառավարման դասընթացներ:
“Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հզոր կազմակերպության հաջողությունը սկսվում է կառավարման ճիշտ գործիքների ընտրությունից: Կառավարել` նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդվել հիմնարար արժեքներով և կոնկրետ օրինակով, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ճկուն փոփոխությունների: Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում կարող եք բացահայտել ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդունված մոտեցումները”,- ուսանողներին ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: