16:52 | 16.02.11 | Նորություններ | 4935

Orange-ն առաջարկում է նոր Sony Ericsson սմարթֆոններ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ:

“Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson­ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով”, Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում: 

Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է: Այն Orange-ի խանութներում կարելի է գնել  120,000 դրամով:

Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով:  Այս սմարթֆոնի գինն է 149,000 դրամ: