15:09 | 01.02.11 | Նորություններ | 3221

«ԱրմենՏել»-ը գործարկում է «Հոսթինգ» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Հոսթինգ» ծառայության փորձնական-առեւտրային շահագործման մասին իրավաբանական անձանց համար: 

Ծառայությունը հաճախորդին հնարավորություն է տալիս «ԱրմենՏել» ընկերության hosting-պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմեյնի սեփական անունով: Կախված ընտրված սակագնային փաթեթից` հաճախորդին տրվում է սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, մուտքի հնարավորություն (URL-hosting.beeline.am-ի համապատասխան մոտքաբառ եւ գաղտնաբառ), սերվերի ադմինիստրացիա, սերվերի կարգավորումների եւ կազմաձեւումների միջոցներ, փոստային արկղեր եւ այլն:

««ԱրմենՏել» ընկերությունը` որպես ազգային օպերատոր եւ Հայաստանի խոշորագույն ինտերնետ-մատակարար, կատարում է իրական քայլեր տեղական վեբ-կայքեր մշակողներին աջակցելու համար: Վստահ եմ, որ մեր առաջարկը կօգնի ազգային քոնթենթի զարգացմանը, կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը հայ օգտվողների համար եւ կբարձրացնի ինտերնետ-կապի հուսալիությունը երկրում»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ` Small, Medium, Office, Extra եւ Professional, որոնք փորձնական-առեւտրային շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար:

Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office-ի` 300 ՄԲ, Extra-ի` 500 ՄԲ, Professional-ի` 1 ԳԲ:

Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաեւ կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների եւ ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերի տրամադրում եւ այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաեւ DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications եւ այլ հնարավորություններ: