13:29 | 27.01.11 | Նորություններ | 3003

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2010թ. աճել է 18,7%-ով

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 460 հազ. բաժանորդ:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում, օպերատորի բաժանորդային բազայի աճը 2010թ. կազմել է 390 հազ. բաժանորդ, կամ 18,7%:

Միայն 2010թ. դեկտեմբերի ընթացքում ընկերության բաժանորդային բազան համալրվել է 9.5%-ով (290 հազար բաժանորդ):