16:17 | 17.01.11 | Նորություններ | 3061

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է HTC սմարթֆոնների նոր մոդելների վաճառքը

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է վաճառել HTC սմարթֆոնների նոր մոդելներ` HTC Desire Z եւ HTC Gratia: 

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այդ մոդելները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: 

Սմարթֆոնները ձեռք բերելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուսային խոսելաժամանակ: