16:38 | 14.01.11 | Նորություններ | 3758

Beeline-ը ընդլայնել իր 3G ցանցը մարզերում

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը (ապրանքանիշը Beeline) Հայաստանի մարզերում ընդլայնել է իր 3G ցանցը:

Երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Վարդենիս, Վեդի, Գավառ, Եղվարդ, Մասիս, Մեծամոր, Հրազդան, Սեւան քաղաքներում եւ մի քանի տասնյակ գյուղական համայնքներում:

3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին եւ Երեւան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը:

“ԱրմենՏել” ընկերությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը եւ ընդլայնում ծածկույթը: Beeline 3G ցանցը ծածկում է տարածքներ, որտեղ բնակվում է շուրջ 2.5 մլն. մարդ, ում այսօր հասանելի են գերարագ ինտերնետ, տեսազանգ եւ մեր կողմից մատուցվող ժամանակակից այլ ծառայություններ”, - ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հաշվի առնելով հաճախորդների ցանկությունները, շարժական ինտերնետի բոլոր բաժանորդներին տրամադրվում է իրական IP-հասցե, ինչի շնորհիվ ծառայությունն ավելի հարմարավետ է դարձել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական հաճախորդների համար:  Իրական IP-հասցեի պարագայում հաճախորդը ստանում է հետեւյալ առավելությունները. Web-հոսթինգի կազմակերպում, FTP-սերվերի տեղադրում, Ինտերնետ օգտագործողների հետ ֆայլեր փոխանակելու հնարավորություն` անմիջապես համակարգչից համակարգիչ, online-banking ծառայության ավելի անվտանգ հասանելիության, ինչպես նաեւ ինտերնետի միջոցով սեփական համակարգչի հեռահար կառավարման հնարավորություն: