ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը
10:40 | 13.01.11 | Նորություններ | 5286
Երեւան/Մեդիամաքս/. ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը հայտարարել է, որ “մենք ցանկանում են նոր լիցք, նր էներգիա հաղորդել Հայաստանի կրթական պրոցեսին”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, “Այբ” նախագծի նախաձեռնողներից մեկը հանդիսացող Դավիթ Յանն ասել է այս մասին “Անիվ” ամսագրին տված հարցազրույցում:
“”Այբ” նախագիծն սկսվում էր Երեւանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի շրջանավարտներից, որոնք հասկանում էին, որ դպրոցը լուրջ թռիչքուղի հանդիսացավ նրանց կյանքի հետագա քայլերի համար: Փորձելով վերադարձնել իրենց պարտքը դպրոցին եւ պահպանել այնտեղ կրթության բարձր մակարդակը, մենք հանկարծ բախվեվինք այն խնդրին, որ մեծ ներդրումների անհրաժեշտության դեպքում շատերը չէին ցանկանա իրենց միջոցները ներդնել պետական դպրոցում` չունենալով վերահսկողություն դրանց օգտագործման հանդեպ: Հաջորդ քայլով որոշվեց ստեղծել մասնավոր դպրոց: Սակայն մենք տեսանք, որ այդ դպրոցում ներդրումներ կատարելը եւ Երեւանի լավագույն ուսուցիչներին ներգրավելը նշանակում է թուլացնել մյուս դպրոցները, քանի որ նման ուսուցիչները շատ չեն: Գաղափարի հետզհետե զարգացման ընթացքում մենք եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է օգնել բոլոր դպրոցներին: Մենք ցանկանում էինք մշակել այդ հողը, նոր սերմեր ցանել այնտեղ եւ հնարավորություն տալ դպրոցներին ավելի հաջող ձեւով կազմակերպել կրթական գործընթացը: Միայն այդ աշխատանքից հետո մենք հասկացանք, որ կարող ենք փորձել ստեղծել որեւէ նոր բան”, - ասել է Դավիթ Յանը:
Նա նշել է, որ “մեր գաղափարը վերափոխվեց ավելի մեծ բանի, քան առանձին դպրոցն է”:
“Այդ պատճառով մենք սկսեցինք ստեղծել միություն, ակումբ` ներգրավելով բազմաթիվ մարդկանց: Մենք ցանկանում ենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել կրթական պրոցեսին Հայաստանում: Մասնավոր դպրոցի կազմակերպումն ավելի նեղ խնդիր է, չնայած որ ինքն իրենով պատվաբեր է եւ ճիշտ: Սակայն այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է նախաձեռնություն ընդհանուր կրթական ոլորտում: Մի կողմից, մենք ուշադրություն ենք դարձնելու “Այբ” դպրոցին, բայց դասագրքերի, օլիմպիադաների, մրցույթների, ուսուցիչների վերապատրաստման գործընթացի կամ արտասահմանից մասնագետների համար պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունքները կկիրառվեն նաեւ մյուս դպրոցների, մյուս նախագծերի նկատմամբ: Մենք չենք կարծում, որ ի զորու ենք միայնակ անել դա: Ողջ կրթական դաշտում տարվող հասարակական աշխատանքի գործընթացում մենք կցանկանայինք միավորվել այլ նախաձեռնությունների, այլ արժանի նախագծերի հետ եւ միասին շարունակել աշխատանքը: Միայն համատեղ աշխատանքը թույլ կտա մեզ այլ կերպ նայել այդ գործընթացին: Վերջին հաշվով, մենք բոլորս պետք է անենք այնպես, որ որակյալ միջնակարգ կրթությունը պատվավոր համարվի Հայաստանում, որ երեխաները գիտակցեն, թե ինչի համար նրանք պետք է ուսումնասիրեն գիտությունները, փորձեր կատարեն, ձուլեն սարքերը, ծրագրեր գրեն iPhone-ի եւ iPad-ի համար: Նրանք պետք է դառնան այնպիսի շրջանավարտներ, որոնց գրկաբաց կընդունեն աշխարհի բոլոր բուհերում: Եթե մենք առաջարկենք նման այլընտրանք, նման շարժառիթ ստեղծենք ծնողների եւ երեխաների մոտ, 5-10 տարի անց այդ նույն երեխաները, արդեն լինելով երիտասարդ մասնագետներ, լավագույն բուհերի ուսանողներ այս կամ այն կարգավիճակով կվերադառնան Հայաստան: Նրանք կարող են վերադառնալ ֆիզիկապես, եթե այդ պահին երկրում պահանջարկ լինի նրանց տաղանդների եւ ջանքերի համար: Եթե դա տեղի չունենա, նրանք կստեղծեն իրենց ընկերությունները արտասահմանում, կբարձրացնեն այնտեղ իրենց որակավորումը եւ կվերադառնան Հայաստան որպես վենչուրային կապիտալիստներ, բիզնես-առաքյալներ (այսպես են անվանում մասնավոր ներդրողներին, որոնք սեփական միջոցներն են նրեդնում նորարարական նախագծերում), պրոֆեսիոնալներ եւ ինքնուրույն կստեղծեն աճի համար այն կետերը, որոնք հնարավորություն կստեղծեն հաջորդ քայլը կատարել հասարակության զարգացման գործում:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ սկզբից մենք բարձրակարգ կրթություն ենք տալիս երիտասարդներին Հայաստանում, այնուհետեւ ազատ ենք արձակում նրանց` դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որպեսզի նրանք համաշխարհային փորձ ձեռք բերեն, հասկանան համաշխարհային խնդիրները: Նրանցից լավագույնները կդառնան խոշոր ընկերությունների նախագահներ եւ փոխնախագահներ կամ կկարողանան սեփական բիզնես հիմնել, փող աշխատել եւ այդ փողերով որպես բիզնես-առաքյալներ վերադառնան Հայաստան: Մենք տեսնում ենք, որ թե ինչպիսի հետաքրքրություն, ինչպիսի ցանկություն ունի մեր սերունդը վերադառնալ եւ ինչ-որ բան անել: Ապագայի մարդիկ նույնպես կվերադառնան: Եւ կարեւոր է, թե ի՞նչ կտեսնեն նրանք` վերադառնալով 10-15 տարի անց. նրանք Հայաստանում կտեսնեն մեծ քանակությամբ երիտասարդ պրոֆեսիոնալների: Նրանք աշխատատեղեր կտան այդ երիտասարդներին այնտեղ` Հայաստանում: Այդ ժամանակ արդեն ոչ բոլորին անհրաժեշտ կլինի գնալ արտասահման` փորձ ձեռք բերելու համար: Հայաստան կվերադառնան տեխնոլոգիաները, գաղափարները եւ նախագծերը, եւ այնտեղ կստեղծվեն գենոմիկայի, դեղագործության, ՏՏ, ժամանակակից մուլտիմեդիական, հեռահաղորդակցային նախագծերի, եռաչափ անիմացիայի լաբորատորիաներ: Այն ամենի մակարդակում, ինչ վերաբերվում է մտավոր սեփականությանը եւ ուղեղին: Եվ ամեն ինչ կսկսվի: Նման բան կատարվել է Իսրայելի, Ֆինլանդիայի, Սինգապուրի հետ: Դրանք փոքր երկրներ են, որոնք բնակչության քանակի առումով համեմատելի են Հայաստանի հետ: Եվ նրանք ստեղծել են անհրաժեշտ պայմանները”, - ասել է Դավիթ Յանը:
Դավիթ Յանի հարցազրույցի ամբողջական տարբերակը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ. http://itel.am/ru-news-95-3615.html: