14:54 | 12.01.11 | Նորություններ | 4043

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ապահովել է Մարտունու ծննդատունը արդիական սարքավորումներով

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Birthlink կազմակերպության հետհամատեղ վերազինել է Մարտունի քաղաքի ծննդատունը արդիական սարքավորումներով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ինտեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունում, քաղաքի ծննդատունը ստացավ նեոնատալ խնամք ապահովող ռադիանտ տաքացուցիչներ, վերակենդանացման սարքեր, տաքացնող ներքնակներ` թթվածնային մոնիտորներով եւ ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաև նորածինների շտապ տեղափոխման պարագաներ:

 "Մարտունու ծննդատանը տարեկան ավելի քան 1600 նորածին է լույս աշխարհ  գալիս: Նրանց նեոնատալ խնամքն ապահովելու համար բուժաշխատողները նախկինում համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով ստիպված են եղել փոքրիկներին օգնել ոչ թե տեղում, այլ մայրաքաղաքում: Նման խնդիր այլ եւս չկա", - նշել են ընկերությունում:

 «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունն արդեն 4տարի է, ինչ օժանդակում է Երեւանի եւ մարզերի ծննդատներին` տրամադրելով նրանցընդհանուր առմամբ 274 մլն դրամի սարքավորումներ:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համանման ցուցանիշները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ումտեղեկացրին, որ, մասնագետների գնահատականներով, Հայաստանում նորածինների մահացության ռիսկը վերջին տարիներին կրճատվել է 25-30%-ով