ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
17:01 | 20.12.10 | Նորություններ | 3086
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի զարգացման ծրագիրը համահունչ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պետական ռազմավարությանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանդես գալով 4G/LTE նոր սերնդի ցանցի գործարկման հանդիսավոր արարողությանը` Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության նորարարությունը երկրի համար զարգացման խթան կհանդիսանա:
«Ընդամենը երկու տարի առաջ Հայաստանը տարածաշրջանի իր հարեւաններին զիջում էր IT մատչելիության, մրցակցային դաշտի, գների ցուցանիշներով, սակայն վերջին 2 տարվա ընթացքում երկրում արձանագրվել է լուրջ առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, ի հայտ են եկել նոր գործիքներ, նոր ծառայություններ, եւ IT ոլորտում կտրուկ ավելացել է նորարար ընկերությունների թիվը:
ՀՀ վարչապետն ասել է, որ հենց այդ օրինակելի միջոցառումներն ու ներդրումները, որոնք ցուցադրում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, պետք է հանգեցնեն նոր ներդրումների այդ ոլորտում, եւ երկրում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ IT զարգացման համար: