15:33 | 17.12.10 | Նորություններ | 3371

Beeline-ը դարձել է նորարար ուսուցիչների ֆորումի գործընկերը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) դարձել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության կողմից ամեն տարի անցկացվող նորարար ուսուցիչների ֆորումի գործընկերը:

Երեւանի եւ ՀՀ մարզերի ուսուցիչները մրցույթում ներկայացրել են 58 նորարարական նախագծեր կրթության ոլորտում, դրանցից 20-ը անցել են մրցույթի եզրափակիչ փուլ:

Երեք ուսուցիչներ` հանրահաշվի եւ երկրաչափության, ինֆորմատիկայի ու ֆիզիկայի ոլորտի նախագծերի հեղինակներ, «ԱրմենՏել» ընկերության կողմից նվեր են ստացել Nokia 5800 հեռախոսներ: Ընկերության կողմից հատուկ մրցանակի է արժանացել նաեւ վանաձորցի ուսուցիչ Հերմինե Արագյոզյանը: