15:27 | 17.12.10 | Նորություններ | 3190

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել է 150 ուսանողների ուսման ծախսերը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ստանձնել է 150 ուսանողների ուսման ծախսերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակում հավաքվել ԷԻՆ Երեւանի, Իջեւանի, Վանաձորի եւ ՀՀ այլ մարզերի բուհերի առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողներ, որոնց ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը հայտնել է ամանորյա նվերի մասին:

Նա նշել է, որ ստեղծվել էր ընկերության աշխատակիցներից բաղկացած հատուկ աշխատանքային խումբ, որն ընտրել է սոցիալական խնդիրներ ունեցող 150 ուսանողների: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վճարելու է նրանց ուսման վարձը մինչ բուհն ավարտելը:

«Մենք ստանձնում ենք ձեր ծախսերը այն պայմանով, որ դուք յուրաքանչյուր տարին կեզրափակեք լավ առաջադիմությամբ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

150 ուսանողների միջեւ անցկացվել է նաեւ վիճակահանություն. 20 ուսանող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից ստացել են հատուկ նվերներ` հեռուստացույց, նոութբուք, բջջային հեռախոս: