09:51 | 15.12.10 | Նորություններ | 3255
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օժանդակությամբ Երեւանի «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվել են բազմալեզու տեղեկատվական վահանակներ:
Վահանակները տեղադրվել են AMAP (Armenian Monuments Awareness Project) հասարակական կազմակերպության ծրագրի շրջանակներում, որի գլխավոր հովանավոր վերջին 3 տարիներին հանդես է գալիս «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորը:
2010թ. Հայաստանի 26 պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 130 տեղեկատվական վահանակ: