15:45 | 13.12.10 | Նորություններ | 2906

Beeline-ը բոնուսներ է նվիրում մարզային սակագնային փաթեթներին միանալու դեպքում

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ( Beeline ապրանքանիշ) հայտարարել է բոնուսային ակցիաների մասին Beeline մարզային սակագնային փաթեթներից մեկին միացող բաժանորդների համար:

Մինչեւ 2011թ-ի հունվարի 15-ը մարզային կանխավճարային սակագնային փաթեթներին միացող հաճախորդները հաջորդող երեք ամիսների ընթացքում կստանան 333-ական անվճար ներցանցային րոպեներ համանուն մարզից զանգահարելու համար, 33-ական անվճար ներցանցային SMS եւ 33-ական անվճար ներցանցային MMS:

«Մարզային սակագնային փաթեթներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում շփվելու Beeline բջջային ցանցում` չմտածելով խոսակցության տեւողության մասին»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ:

Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS-հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի սակագինը 1 ՄԲ դիմաց կազմում է 29 դրամ:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջեւ անցումները փակ են: