11:13 | 10.12.10 | Նորություններ | 9708

Հավանության է արժանացել ՀՀ կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է ծրագրի նախագիծը, որում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:

Ընդգծելով նախագծում շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել ՀՀ կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: