12:17 | 09.12.10 | Նորություններ | 2913

    «ԱրմենՏել»-ի աջակցությամբ բացվել է Տիգրան Մեծին նվիրված մանկական աշխատանքների ցուցահանդես

    Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի օժանդակությամբ Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Տիգրան Մեծին նվիրված մանկական աշխատանքների ցուցահանդես:

    Ցուցահանդեսը դարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո անցկացվող եւ Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված երրորդ միջոցառումը:

    Ցուցահանդեսին ներկայացված են պատանի նկարիչների ավելի քան 100 աշխատանքներ: