16:04 | 08.12.10 | Նորություններ | 3111

Orange Armenia-ն ներկայացրեց տոնական առաջարկները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրեց իր տոնական առաջարկները ձայնային ծառայությունների եւ ինտերնետի բաժանորդների համար:

Տոնական առաջարկի շրջանակներում մինչեւ հունվարի 13-ը Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 եւ ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե` Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար եւ 55 րոպե` Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար:

Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչեւ 2011թ. հունվարի 13-ը:

Իսկ բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչեւ դեկտեմբերի 31-ը մեկ տարով` առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար եւ ձեռք կբերեն «Ինտերնետ Հիմա» մոդեմը մեկ դրամով: