10:29 | 08.12.10 | Նորություններ | 3277

Beeline-ի «Ինտերնետ գրասենյակում եւ ամենուր» ակցիան այսուհետ հասանելի է նաեւ իրավաբանական անձանց

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է, որ «Ինտերնետ գրասենյակում եւ ամենուր» ակցիան այսուհետ հասանելի է նաեւ իրավաբանական անձանց:

Ակցիայի շրջանակներում «Hi-Line 512», «Hi-Line 1024» կամ «Hi-Line 2048» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթին միացող իրավաբանական անձինք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթին եւ անվճար ամսական ծավալ:

Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համընկնում է Hi-Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվին: Օրինակ, «Hi-Line 2048» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 2048ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն` ամիսը 171ՄԲ:

Այն իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են Hi-Line ծառայության բաժանորդներ, կարող են օգտվել նոր առաջարկից` վերակնքելով Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

«Հանդիսանալով կապի ինտեգրված օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իրավաբանական անձանց որակյալ եւ շահավետ ինտերնետ-հասանելիություն` լարային եւ անլար տեխնոլոգիաներով: Սա գործարարներին հնարավորություն կընձեռի մշտապես մուտք ունենալ համաշխարհային սարդոստայն` լինելով կապի մեջ հաճախորդների եւ գործընկերների հետ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաեւ անվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի եւ անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթներից որեւէ մեկը, ինչպես նաեւ փոխարինել շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթը «Գիշերային» կամ «Անսահմանափակ» հետվճարային սակագնային փաթեթով:

Մանրամասն տեղեկություններ «Ինտերնետ տանը եւ ամենուր» ակցիայի մասին կարելի է ստանալ www.beeline.am կայքում: