09:54 | 06.12.10 | Նորություններ | 3331

    Opera Software-ը, RuTube-ը եւ VKontakte.ru-ն հետաքրքրվում են հայաստանյան շուկայով

    Երեւան/Մեդիամաքս/. Opera Software ընկերությունը նախատեսում է լոկալիզացնել իր բրաուզերը Հայաստանի համար:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ԱՊՀ-ում Opera Software-ի հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաեւը` դեկտեմբերի 4-ին Երեւանում հանդես գալով «Աութսորսինգից դեպի նորարարություններ» համաժողովում:

    Նա նշել է, որ Հայաստանում շարժական ինտերնետի սպառողների 74 %-ը օգտվում են Opera Mini ծրագրից: Ինչ վերաբերում է սովորական համակարգիչներին, ապա Հայաստանում Opera բրաուզեր է տեղադրված ինտերնետ հասանելիություն ունեցող համակարգիչների 11%-ի վրա:

    Վլադիմիր Իսաեւը տեղեկացրել է, որ Opera Software-ը համագործակցության մասին բանակցություններ է վարում ՀՀ բջջային օպերատորներից մեկի հետ:

    RuTube ընկերության ղեկավար Միխայիլ Իլյիչեւը համաժողովում ասել է, որ իրենք բանակցում են հայ գործընկերների հետ թրաֆիքի քեշավորման վերաբերյալ, իսկ VKontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչ Վլադիսլավ Ցիպլուխինը հատնել է, որ ընկերությունը մտադիր է ավելի ակտիվ գործունեություն ծավալել ՀՀ շուկայում: