09:43 | 06.12.10 | Նորություններ | 3839

    Հայտնի են ArmNet Awards-ի հաղթողները

    Երեւան/Մեդիամաքս/. Հայտնի են SPMS, Orange Armenia եւ Circle.am ընկերությունների կողմից կազմակերպված ArmNet Awards 2010 մրցանակաբաշխության հաղթողները:

    Հաղթողները հայտարարվել են 7 անվանակարգերում`

    «Դիզայն եւ հարմարավետություն»` www.bg.am,
    «Նորարարություն»` www.e-gov.am,
    «Տարվա առաջընթաց»` www.rate.am,
    «Տեխնիկական կատարում»` www.parajanovmuseum.am,
    «Բովանդակություն»` www.armcomedy.com,
    «Լավագույն շարժական տարբերակ» (Orange Armenia-ի հատուկ մրցանակը)` mobile.a1plus.am:

    Մրցույթի Գլխավոր մրցանակին արժանացել է Փարաջանովի թանգարանի կայքը` www.parajanovmuseum.am: