12:01 | 01.12.10 | Նորություններ | 3322
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օգնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ֆերիման Դաքետի` Ադանայի կոտորածներին անդրադարձող մենագրությունը, որն առաջին անգամ հրատարակվել է նախորդ դարասկզբին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարանի հետ գտնվում է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուշադրության կենտրոնում:
Համագործակցության շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գրքերի, նամակների, նկարների եւ այլ նմուշների ձեռք բերման համար թանգարանին հատկացրել է 9 մլն դրամ:
«Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը, արդեն իսկ վտանգում է իր հետագա գոյության իրավունքը: Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր եւ մեր երեխաների հանդեպ` շարունակել մնալ մեր երկրում եւ զարգացնել այն»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: