10:58 | 01.12.10 | Նորություններ | 3265

«ԱրմենՏել»-ը իրավաբանական անձանց առաջարկում է ձեռք բերել նոութբուքեր եւ նեթբուքեր ապառիկ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է իրավաբանական անձանց համար տարժամկետ վճարման պայմանով նոութբուքերի եւ նեթբուքերի վաճառքի մեկնարկի մասին 12 եւ 24 ամիս մարման ժամկետով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդ հնարավորությունից կարելի է օգտվել Hi-Line ծառայության «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին միանալու դեպքում:

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր եւ 12 տեսակի նեթբուքեր: Նոութբուքերի եւ նեթբուքերի գների, ինչպես նաեւ լրացուցիչ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ  www.beeline.am կայքում: